Օգոստոսի 15-ին “Հանրապետական” մարզադաշտում կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երթ: Երթը կընթանա Օպերա – Թումանյան փողոց – Հյուսիսային պողոտա – Հանրապետության հրապարակ – Վերնիսաժ – Վարդան Մամիկոնյանի արձան – Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով:
Հավաքվում ենք ժամը 17:00-ից Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ:
Երթը կսկսվի ժամը 18:30 -ին և կավարտվի 19:00-ին ,,Հանրապետական” մարզադաշտում:
Բոլորիդ կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:

Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:
Խաղի սկիզբը` 20:00-ին:

Տոմսերի արժեքն է`
Արևմտյան տրիբունա – 8000 դրամ:
Արևելյան տրիբունա – 5000 դրամ:
Հարավային և Հյուսիսային տրիբունաներ – 3000 դրամ:

Հարգանքներով` ՖԱՖ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել