Էդմոնդ Գարեգինի Քեոսայան (1936, հոկտեմբերի 9, Լենինական - 1994, ապրիլի 21, Մոսկվա), խորհրդային ժամանակաշրջանի ճանաչված հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ։ Աշխատել է «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաներում։ Համարվել է խորհրդային կինոյի արկածային ժանրի լավագույն վարպետներից մեկը։
Ծնվել է 1936թ. հոկտեմբերի 9-ին, Լենինականում, ՀԽՍՀ (ներկայումս՝ Գյումրի, ՀՀ)։ 1952-1954թթ. ուսանել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, 1954-1958թթ.՝ Երևանի թատերական ինստիտուտում, աշխատել է Պետական էստրադային նվագախմբում որպես ելույթավար Կ. Օրբելյանի ղեկավարությամբ։ 1964թ. ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Եֆիմ Ձիգանիարվեստանոց)։ 1964թ. սկսած Քեոսայանը որպես ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, 1972թ.-ից՝«Հայֆիլմում»։
Քեոսայանի ուսանողական կարճամետրաժ աշխատանքներն արդեն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների։ 1965թ. նա էկրանավորել է Ա. Սաֆրոնովի «Խոհարարը»։ Ռեժիսորին փառք բերեց 1966թ. նկարահանված «Անորսալի վրիժառուներ» ժապավենը (Պ. Բլյախինի «Կարմիր սատանիկներ» վեպի հիման վրա)։ Արկածային կինոնակարը դարձավ 1960-ականների կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և ունեցավ երկու շարունակություն, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվեցին ոչ պակաս ջերմորեն։
1970-ականներին Էդմոնդ Քեոսայանը, աշխատելով «Հայֆիլմում», անդրադարձավ ազգային հայկական թեմատիկային՝ նկարահանելով «Տղամարդիկ» և «Մոռացված հեքիաթների կիրճը»։ 1975թ. նա «Մոսֆիլմում» նկարահանեց «Երբ գալիս է սեպտեմբերը» ժապավենը, որն արժանացավ Վատիկանի և Կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին։ 1977թ. նկարահանեց «Հուսո աստղ» կինոնկարը, որտեղ գերազանց կերպով արտացոլվել էր Մխիթար Սպարապետի ղեկավարած ազգային ազատագրական պայքարը։ 1982թ. Քեոսայանը նորից սկսեց աշխատել «Մոսֆիլմում»՝ նկարահանելով հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» (1982) և ռեպրեսիաների զոհերի մասին պատմող «Համբարձում» (1989) ժապավենները։ Ռեժիսորը միաժամանակ հանդես էր գալիս որպես իր ֆիլմերի սցենարների հեղինակ կամ համահեղինակ։
Ռեժիսորական աշխատանքները
1962 - Սանդուղք (Лестница)
1963 - Երեք ժամ ճանապարհին (Три часа дороги)
1964 - Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ (Где ты теперь, Максим?)
1965 - Խոհարարը (Стряпуха)
1968 - Անորսալիների նոր արկածները (Новые приключения неуловимых)
1971 - Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)  ՄԱՍ ԱՌԱՋԻՆՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
1974 - Լքված հեքիաթների կիրճը (Ущелье покинутых сказок)
1979 - Լեգենդ ծաղրածուի մասին (Легенда о скоморохе)
1982 - Ինչ որ տեղ լալիս է պիրոլը (Где-то плачет иволга)
1988 - Համբարձում (Вознесение)
Սցենարները
1966 - Անորսալի վրիժառուները (Неуловимые мстители)
1968 - Անորսալիների նոր արկածները (Новые приключения неуловимых)
1971 - Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)
1973 - Տղամարդիկ (Мужчины)
1974 - Լքված հեքիաթների կիրճը (Ущелье покинутых сказок)
1975 - Երբ գալիս է սեպտեմբերը (Когда наступает сентябрь)
1979 - Լեգենդ ծաղրածուի մասին (Легенда о скоморохе)
1982 - Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը (Где-то плачет иволга)
1988 - Համբարձում (Вознесение)
Դերասանական աշխատանքները
1964 - Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ (Где ты теперь, Максим?)
1971 - Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել