Զորավար Անդրանիկի ամենամտերիմ ընկերը, թիկնապահը եղել է Մշո դաշտի Գոմս գյուղի գյուղապետ Իսրայելը: Ֆիդայական անունով՝ Կորյուն: Ժողովուրդը նրան կոչել է Գոմսա Իսրո:
Մի անգամ թուրք հարյուրապետ Էթթեհեմը 13 ուրիշ ութքերի հետ գալիս է Գոմս գյուղ: իսրոն լավ պատվի սեղան է բացում նրանց համար: Վերջում Իսրոյից պահանջում են 13 աղջիկներ՝ իրենց մատուցելու: Իսրոն վճիռը կայացնում է արագությամբ. մորը, կնոջն ու քրոջը տանից հանում էդուրս, բայց օրորոցում պառկած երեխային թողնում է տան մեջ, որ թուրքերը ոչինչ չկասկածեն: Իսրոն դուրս է գալիս եւ դուռը փակում թուրքերի վրա: Դռնապահ թուրք ժանդարմի ձեռքերը կապում է ու գցում գետին, խոտ է բերում, լցնում տան վրա եւ հրդեհում տունը:
Կտրում է բոլոր թուրքերի ձիերի փոչերը եւ ուղարկում ընծա սուլթան Համիդին՝ թուրք ժանդարմի միջոցով:
Երբ Անդրանիկը լսում է Գոմսա Իսրոյի արածը, այպես է ասում.
-Իսրոն սուլթան Համիդին պատերազմ է հայտարարել, մենք հոս ինչո՞ւ կմնանք:
Եվ խմբով իջնում է Առաքելոց վանք ու սկսում այն մեծ կռիվը, որը քրդական բանահյուսության մեջ դարձավ «Շառակի գրանե»/մեծ կռիվ/: