HarryPotterPhiloso_2403376b1in.am-ը գրում է.

Առասպելական «փիլիսոփայական քարի» բաղադրատոմսը Sotheby’s-ում աճուրդի է դրվել՝ հաղորդում է The Telegraph-ը: Հազվագյուտ լոտի նախնական գինը 30 հազար ֆունտ է:

Այն վերցված է Նորտամբերլենդի դքսի հավաքածուից, որի մեջ մտնում է մոտ 60 փաստաթուղթ՝ կապված գերբնական գիտությունների հետ: Հետաքրքիր է, որ հավաքածուն պահվում է Ալնիկ ամրոցում, որտեղ ընթացել են «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի նկարահանումները: Հավաքածուի վաճառքից գոյացած գումարը դուքսը ծրագրում է օգտագործել իր կալվածքների վերանորոգման համար:

XVII դարի ձեռագրում նկարագրված են «փիլիսոփայական քարի» պատրաստման 67 փուլեր. քար, որը ալքիմիկոսների կարծիքով, մետաղը կարող է վերածել ոսկու, իսկ դրա տիրոջը պարգևել հավերժական կյանք: Ցուցումը պատկերված է գունավոր նկարներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել