Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է NASA-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) աշխատակիցներին Curiosity տիեզերական սարքի առաքելության հաջող իրականացման առթիվ, հայտնում է vz.ru-ն: Նշենք, որ մարսագնացը Կարմիր մոլորակի մակերևույթին վայրէջք էր կատարել օգոստոսի 6-ին:
«Սա սևեռել է միլիոնավոր մարդկանց ուշադրությունը` ոչ միայն մեր երկրում, այլև ողջ աշխարհում: Դուք` տղաներ, ամերիկյան ձեռնհասության լավ օրինակ ցուցադրեցիք, սա ակնառու առաջընթաց է»,- ասել է Օբաման NASA-ի գիտնականների հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Նախագահը նաև խնդրել է իրեն տեղյակ պահել յուրաքանչյուր նորության մասին:
«Ի դեպ, եթե կապ հաստատեք մարսիացիների հետ, խնդրում եմ, անհապաղ այդ մասին տեղեկացրեք ինձ: Ես շատ գործ ունեմ, սակայն դա կդառնա իմ ամենագլխավոր խնդիրը: Եթե նույնիսկ մարսիացիներն ընդամենը մանրէ լինեն, դա, միևնույն է, շատ հետաքրքիր է»,- կատակել է Օբաման:

Tert.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել