Այսօր լուրերով լսեցի Պուտինի հայտարարությունը այն մասին, որ Ռուսաստանը Կուբային նվիրաբերում է 35 միլիարդ գոյացած պետական պարտքը ու անմիջապես հիշեցի Հայաստանի ընդամենը հարյուր միլիոն նույն Ռուսաստանին պարտքի մասին, որի ստանալու համար Ռուսաստանը Հայաստանից վերցրեց Հայաստանի արդյունաբերական հիմնարկների մեծ մասը:
Այստեղ ոչ թե Ռուսաստանի մեղավորությունն եմ ուզում նշել, որովհետև նույն Ռուսաստանը՝ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, Հայաստանին երկու միլիարդի զենք է նվիրաբերել, այլ Հայաստանի այսօրվա իշխանությունների ապաշնորությանը, որ Ռուսաստանը այժմ միլիարդավոր դոլարների զենք է մատակարարում Ադրբեջանին և այս դեպքում Սերժ Սարգսյանի Ուրուգվայան բողոքները որևէ մեկին չեն հետաքրքրում...
Բոլոր նրանց, ովքեր սիրում են Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններին «հավասարեցնել», թող այս փաստն էլ հավասարացնեն ու հայտարարեն, որ բոլորը նույնն են ու ով էլ գա իշխանության նույնն է լինելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/717368818302571?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել