Panorama.am-ը գրում է.
Հուլիսի 14-ը լրանում է Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի չորրորդ աճուրդի վերջնաժամկետը: Panorama.am-ի հետ զրույցում համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանն ասաց, որ գնորդ դեռևս չկա:
«Գնորդ չի հայտնվի: Եթե մի քանի հայցերով դատական պրոցես կա, ոչ մի խելամիտ անձնավորություն այդ պրոցեսի մեջ չի մտնի, գումար չի առաջարկի: Եթե մենք դիմենք Եվրադատարան ու շահենք, այդ մարդը պետությունից խնդրելու է իր գումարները ու չի կարողանալու հետ ստանալ»,- ասաց նա:
Կ. Գրիգորյանը նշեց, որ եթե գործը գնա Եվրադատարան, ամեն ինչ իրենց օգտին է լինելու, պետությունը ստիպված է լինելու երկարաձգել պարտքի մարման ժամկետները, աճուրդային փուլերը հայտարարել առոչինչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2014/07/12/hamalir-auction/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել