radiohead1in.am-ը գրում է.

Radiohead-ի կիթառահար Ջոննի Գրինվուդը խոստացել է, որ 2014-ի սեպտեմբերին խումբը կսկսի փորձերն ու ձեռնամուխ կլինի նոր ստուդիական ալբոմի ձայնագրմանը՝ հայտնում է NME-ն:

«Մենք պատրաստվում ենք մեկնարկել սեպտեմբերին, կսկսենք նվագել, փորձել, ձայնագրել ու կտեսնենք, թե դա ինչպես է հնչում»,- ասել է Գրինվուդը BBC 6Music-ին տված հարցազրույցում:

Նոր ալբոմը կդառնա խմբի 9-րդ ստուդիական ալբոմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել