
1. Հնարամիտ երեխան
Մի հետաքրքրասեր երեխա մայրիկին հարցրեց.
- Մա՛մ, ինչո՞ւ են քո մազերից մի քանիսը սպիտակում:
Մայրիկը փորձեց օգտագործել առիթը և կյանքի դաս սովորեցնել երեխային: Նա պատասխանեց.
- Քո պատճառով, սիրելի՛ս, քո յուրաքանչյուր վատ արարքից հետո իմ մի մազը սպիտակում է:
Երեխան անմեղ-անմեղ պատասխանեց.
- Հաաաաաաաա, հիմա արդեն պարզ է, թե ինչու են տատիկի բոլոր մազերը սպիտակ: Խեղճի գլխին մի սև մազ չի մնացել:
2. Սխալ հասցեով ուղարկված նամակը
Մի ամուսնական զույգ պատրաստվում էր արձակուրդի մեկնել, սակայն ամուսինը կնոջից մի օր առաջ պետք է մեկներ որոշ խնդիրների պատճառով: Ամուսինը տեղ հասնելուն պես էլեկտրոնային հաղորդագրություն գրեց կնոջը, սակայն սխալ հավաքեց նրա էլ. հասցեն: Արդյունքում հաղորդագրությունը հասավ մի տարեց հոգևորականի կնոջը, ում ամուսինը մի օր առաջ էր մահացել: Հաղորդագրությունը տեսնելով՝ հանգուցյալ հոգևորականի կինը ուշաթափվեց: Նրա հարազատները ներս վազեցին և իրենց հարազատին ուշքի բերելուց հետո տեսան հետևյալ հաղորդագրությունը.
«Սիրելի՛ս,
Հենց նոր գրանցվեցի այստեղ: Ամեն ինչ պատրաստ է քո ժամանմանը: Վաղը այս ժամին արդեն ինձ մոտ կլինես»:
3. Ավտոտեսուչը
Մի երիտասարդ մեքենայով սլանում էր ընկերուհու մոտ: Նա գերազանցեց արագությունը և ժամադրության վայրից ընդամենը մի քանի մղոնի հեռավորության վրա ավտոտեսուչը նրան կանգնեցրեց` արագությունը գերազանցելու համար: Ավտոտեսուչը կատակով ասաց երիտասարդին.
- Այսօր ընդհանրապես գործ չկար: Ամբողջ օրը քեզ էի սպասում:
Տղան էլ իրեն չկորցրեց ու պատասխանեց.
- Կներեք ինձ, որ Ձեզ երկար սպասեցրի, բայց ես մեղք չունեմ. Դուք էլ տեսաք, որ առավելագույն արագությամբ էի սլանում Ձեզ մոտ: