Pastinfo.am-ը գրել է.
Կոտայքի մազի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապատվել են սոցիալապես անապահով, երիտասարդ, բազմազավակ ամուսիններ` Արսենն ու Գայանեն:
Ըստ դատարան ներկայացված մեղադրական եզրակացության՝ նրանք մեղադրվում են ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության` գողության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: «Նախնական համաձայնությամբ հափշտակություն» որակումը նախաքննական մարմինը տվել է որպես անպետք իրերի պահեստ օգտագործվող տարածքից ներքնակներ ու մահճակալ վերցնելու՝ բազմազավակ ամուսինների գործողությանը։
Նախաքննական մարմինը կատարվածը հետևյալ կերպ է արձանագրել. «Արսենը և Գայանեն, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, մեկ միասնական դիտավորությամբ, 2013 թվականի նոյեմբեր ամսվա 2 տարբեր օրերի նախապես բացված դռնակով ապօրինի մուտք են գործել Ի.Մ.-ին պատկանող սենյակ և այնտեղից գաղտնի հափշտակել են զգալի չափերի` 55.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության վառարանը, դրա խողովակները, մահճակալի ներքնակները և դրա փայտյա մասերը, որից հետո մահճակալը` իր ներքնակներով և վառարանը»:
Արդեն դատարանում պարզվեց, որ Աբովյանի հանրակացարանում բնակվող, աղքատության նպաստ ստացող ամուսիններն այդ քայլին են դիմել՝ իրենց 6 անչափահաս երեխաներին ապրուստի տարրական միջոցներով ապահովելու համար: Իսկ բնակարանը, որտեղից նրանք «հափշտակություն» են կատարել, եղել է հանրակացարանի՝ իրենց հարևանուհու երբեմնի սենյակը, որտեղ վերջինը վաղուց արդեն չէր բնակվում և այն օգտագործել է որպես անպետք իրերի պահեստ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/46397
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



