Դիվերսանտների դեմ իրականացվող հատուկ գործողությունների մասին մեր տեսակետներում և գնահատականներում արդեն չափն անցնում ենք: Որոշ տեղեկատվական հոսքեր էլ դրանից խիստ անհաջող կոնտենտ են ստեղծում: Եթե տրվում է պաշտոնական տեղեկատվություն, որ խումբ է վնասազերծվել, ուրեմն նշանակում է, որ այդչափ տեղեկատվական դոզան հիմա նորմալ է և ուղղակի անիմաստ է պահանջել տեղեկատվություն տալ, թե քանի հոգու են բռնել, ինչ էին հագել, որ ուղղությամբ էին վազում և այլն: Մենք` սովորական քաղաքացիներս, տվյալ դեպքում նման պահանջներ ներկայացնելու իրավունք չունենք, քանի որ սևով սպիտակի վրա Սահմանադրության մեջ գրված է, որ որոշ իրավունքներ կարող են սահմանափակվել` ելնելով ազգային անվտանգության ապահովման մտայնությունից: Միակ բանը, որ այս պահին ու առհասարակ նման դեպքերում մեզանից պահանջվում է, զուսպ և սառը հանգստությունն է, ինչը, ցավոք, մենք չենք անում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/725886624156742?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել