Araratnews.am-ը գրում է.
Թբիլիսիում շարունակվում է Շեւարդնաձեի քաղաքացիական հոգեհանգիստը։ Այսօր Վրաստանի երբեմնի առաջնորդին կարելի է հրաժեշտ տալ Թբիլիսիի գլխավոր եկեղեցում՝ Սուրբ Երրորդություն տաճարում։ Այս մասին գրում են վրացական ԶԼՄ-ները։
Սակայն այցելուների քանակն այնքան էլ շատ չէ. միանշանակ չէ այսօր վրացիների վերաբերմունքը իրենց նախկին նախագահի նկատմամբ։ Արդեն վաղը Թբիլիսի կսկեն ժամանել աշխարհի տարբեր մայրաքաղաքներից բարձրաստիճան դեմքեր։
Հայտնի է, որ Շեւարդնաձեին վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Հանս Դիտրիխ Հենշերը եւ տասնյակ այլ քաղաքական ղեկավարներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել