1in.am-ը գրում է.
Ատլանտայի երկու լաբորատորիաները փակվել են. պատճառն այն է, որ աշխատակիցները վտանգավոր վիրուսների հետ աշխատանքի ընթացքում բազմիցս խախտել են անվտանգության տեխնիկան:
Նման միջադեպերից մեկի ժամանակ լաբորանտները կարող էին վարակվել թռչնագրիպի տարատեսակով, որը խլել է հայտնաբերված վիրուսակիրներից 60%-ի կյանքը:
Հունիսին հայտնի է դարձել, որ մյուս լաբորատորիայի ավելի քան 80 գիտնականներ կարող էին վարակվել սիբիրյան խոցով՝ այն բանից հետո, երբ բացել էին դրանցով լի փորձանոթները:
Արդյունքում հիվանդության տարածման դեպքեր չեն գրանցվել, սակայն ստիպված են եղել գիտնականներին նշանակել պատվաստումներ և հակաբիոտիկներ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1364980.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել