Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանի ձերբակալությունը: Այս դեպքի հետ զուգահեռաբար քննարկվեց նաև հանրապետության գլխավոր զինկոմ Սերգեյ Չալյանի պաշտոնանկ արվելու լուրը. Առաջնորդվելով այն տեղեկությամբ, թե Սերգեյ Չալյանը Կարո Կարապետյանի մարտական ընկերն է: Սա թույլ էր տվել որոշ լրատվամիջոցների, որ անհետևողականորեն արտահայտվեին երկուսի հասցեին (սուտ տեղեկություն. իրենց տարածաշրջանում հայտնի է զինվորների «գործեր դզելով» եւ հայտնի մականունով՝ Դուշման, եղբայրն էլ հետախուզման մեջ է), ասել է թե՝ եզն ընկնում է, դանակավորները շատանում: Իսկ միթե այդ լրագրողները գիտեն, թե ի՛նչ ուղի են անցել նրանք: 1989 թ. Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում սկսվեց Կարո Կարապետյանի մարտական ուղին, և մեկը մյուսի հետևից իրար հաջորդեցին Հայաստանի բոլոր մարտի թեժ գոտիները, որից հետո՝ Արցախ՝ Գետաշեն, Մարտունաշեն, Խարդախլու, Շուշի, Խոջալու: Եվ ինչ-որ մարդիկ թույլ են տալիս իրենց այս ուղու վրա խա՞չ քաշել:



