Galatv.am-ը գրում է.

Կյանքը պետք է լինի հարմարավետ, բայց դա չի նշանակում, որ դժվարությամբ վաստակած գումարներն արժե աջ ու ձախ վատնել միայն նրա համար, որպեսզի փոշի փչեք ուրիշների աչքերին: Եվ պետք չէ մտածել, որ հարստությունը չափվում է միայն նյութական արժեքներով: Ու միշտ ապրեք ըստ ունեցած միջոցների:

1

 

 

Փոխեք ձեր պատկերացումն այն մասին, թե ինչ է նշանակում հարուստ լինել: Այսինքն ունենալ բավականաչափ գումար` ընտանիքի բոլոր կարիքները բավարարելու, որոշ ցանկությունների իրագործման եւ մի քիչ էլ նրանց համար, ովքեր այնքան էլ հաջողակ չեն կյանքում, ինչպես մենք:

2

Լավություն արեք եւ կիսվեք ձեր ունեցածով ուրիշների հետ: Եվ ամեն ինչ փոխադարձ շահեկան կլինի:

3

Խուսափեք առեւտրի կենտրոններից: Դրանք կառուցվել են ոչ թե ինչ-որ մեկին զբաղեցնելու համար, այլ որպես գումար վաստակելու միջոց: Նախկինում մենք գնում էինք այնտեղ, երբ ձանձրանում էինք, եւ իհարկե բավականաչափ գումար էինք ծախսում: Սակայն եթե մեզ հագուստ է պետք, կարելի է գտնել մի խանութ, որտեղ հայտարարված են զեղչեր, եւ եթե ​​խելամիտ գնումներ անենք, ահագին գումար կխնայենք: Պատահական չէ, որ Դեյվ Ռեմզին ասել է. «Երբեք մանրածախ գնումներ մի արեք»:

4

Ավելի քիչ ուշադրություն դարձրեք գովազդներին: Գովազդը տիղմի պես մի բան է: Եվ իրոք, այն հատուկ նպատակ է հետապնդում, որպեսզի դուք զգաք ձեզ ոչ լիարժեք, ինչ որ բանից զրկված, թշվառ:

5

Գնումներ կատարեք կանխիկ ձեւով: Դուք չեք կարողանա ծախսել գումար, որը չունեք ձեր դրամապանակում:  Այսօր շատ բանկեր թույլ են տալիս  ապառիկ գնումներ կատարել, այնպես որ, նույնիսկ եթե դուք վճարում եք դեբետային քարտով, ապա հեշտությամբ կծախսեք ավելին,  քան դուք ունեք:

6

Ստանալով ավելի լավ առաջարկ՝ մի կողմ դրեք խնայողություն՝ սեւ օրվա համար: Կարեւոր չէ, թե կոնկրետ ինչպես էիք այն խնայել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել