Առանց կրքի, չկա ոչ մի արարում: Ցանկացած իրական արվեստագետ, իր արարման ընթացքում, սկզբից մեծ կիրք, հետո գրգռվածություն է զգում: Լինեն դրանք բանաստեծներ թե բեմում խաղացողներ, նկարիչներ թե այգեգործներ, փիլիսոփաներ թե քանդակագործներ, խոհարարներ թե խառատներ՝ նրանք գրգռվածություն են զգում իրենց արվեստը արարելու ընթացքում: Իսկ եթե բանաստեղծությունը չի կարդացվում, բեմի խաղը չի նայվում, այգու պտուղներն ու ծաղիկները չեն ժպտում ու ծիծաղում, ուրեմ դրանք կրքից չեն բխվել, դրանք պատճենահանվել են, հետևաբար պատճենողը չեր կարող գրգռվածություն զգալ: Անգամ ճաշը համեղ չի լինում, եթե այնտեղ կիրք չկա: Այն «արվեստագետները», որոնք կրքի և գրգռվածության վրա տաբու են դրել, նրանք չեն կարող մեծ գործ արարել:
Կիրքը՝ Աստվածային արարչական էներգիան է, որը առաջացնում է գրգիռ: Լռեցնելով, անտեսելով ձեր միջի կիրքը, դուք սպանում եք ստեղծագործ Աստծուն:
Մի ամաչեք և վատ մի զգացեք ձեր կրքոտ լինելուց, ինչ տարիքում էլ որ լինեք, դա Տիեզերական պարգև է բարձրագույն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել