1in.am-ը գրում է.
6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում, հայտարարվել է ցունամիի վտանգ: Այդ մասին ասվում է երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալության հաղորդագրությունում՝ նշում է RIA Novosti-ին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04.22-ին (երևանյան ժամանակով 23.22-ին): Երկրաշարժի օջախն եղել է Խաղաղ օվկիանոսում 10 կմ խորության վրա:
4 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Միյագի, Ֆուկուսիմա, Իվատե և այլ գավառներում: Ափամերձ շրջաններում ցունամիի վտանգ է հայտարարվել:
Դեռ տեղեկություններ չկան «Ֆուկուսիմա -1» ատոմակայանում ընթացող աշխատանքների մասին:
Նյութի աղբյուր՝ ww.1in.am/1364738.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել