Հրապարակվեց տեղեկատվություն, որ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյան արքեպիսկոպոսն այսօր այցելել է Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու շրջափակում գործող ամառային հոգևոր ուղղվածությամբ բակային ճամբար, որտեղ հետաքրքրվել է ճամբարային առօրյայով զրուցել երեխաների հետ: Իհարկե փաստն ուրախալի է ու ոգևորիչ. շատ լավ կլիներ եթե հանրապետությունում յուրաքանչյուր բնակավայր, քաղաքցների յուրաքանչյուր թաղամաս ունենար իր ծխատեր եկեղեցականը, ով կզբաղվեր իրեն վստահված ժողովրդի հոգևոր խնդիրներով: Դրանից հաստատ կօգտվեր ինչպես մարդն անհատապես, այնպես էլ ժողովուրդը, հասարակությունն ու երկիրը: Ես նույնիսկ բավական սառը կրոնական զգացումներ ունենալով հանդերձ դրան կողմնակից եմ: Սակայն մի բան չեմ հասկանում այս հրապարակման մեջ: Նախ, ինչ կարիք կար, որ սովորական լրատվական կայքը այս լուրը հրապարակեր. մեղմ ասած` իմաստը: Երկրորդ հովվական ծառայությունը կամ աշխատանքը, որքան տեսել եմ Մուրադ Ռաֆայելյանում ուսանելուս ժամանակ Մխիթարյան հայրերից, իր մեջ ներառում է այն, ինչն այսօր արել է բարձրաստիճան եկեղեցական Կճոյանը ու այստեղ զարմանալ կամ բացառիկ ինչ որ բան տեսնելու բացարձակ կարիք չկա: Օրինակ, ես Հայաստանում գիտեմ ճամբար, որտեղ լրիվ անվճար կերպով ամառային հանգիստ են անցկացնում սոցիալապես անապահով երեխաներ ու այդ ճամբարը Անարատ Հղության Հայ քույրերի միանձնուհիների խնամատարության ներքո է, ու ճամբարն ունի նաև իր մշտական վարդապետը, սակայն այս մասին չի խոսվում նման բարձրաձայնումով: Կամ Հայաստանում գործում է հիվանդանոց, որը Հռոմի Պապի նվերն է Հայ ժողովրդին, սակայն էլի կարծես նույն բացառիկությունը չկա: Այս ամենի հանրագումարում ակամա մտածում ես, իսկ միթե Հիսուս ասել է քայլդ չարած էլ հայտարարի ու դա վերածի ՓԻ ԱՌ շոուի: Կարծեմ Հիսուսի որևէ այցի կամ շրջագայության կամ քարոզչության հետ կապված որ նախապես և ոչ հետո մամուլի հաղորդագրություններ չեղան, ՓԻ ԱՌ ակցիաներ չկազմակերպվեցին զուտ «հայավարի ընկերական» մակարդակներում Նույնիսկ քչերը գիտեն, որ Հայաստանում գործում է Մայր Թերեզայի քույրերի մանկատուն, իսկ ՆԱՎԱՍԱՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ` կատարելով իր հովվական միսսիան թերևս եզակի անգամ .... գոնե ուրախանալ կարելի է նման փոփոխությամբ, որ Կիպրոս չի գնացել «ռազբիրատի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել