Հայաստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը նախապատրաստվող Բելառուսի ընտրանու կազմում հերթական փոփոխությունն է տեղի ունեցել, տեղեկացնում է Բելառուսի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Վնասվածք ստացած Դենիս Պոլյակովի փոխարեն հավաքական է հրավիրվել Սոլիգորսկի «Շախտյորի» կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը: Հ
իշեցնենք, որ ավելի վաղ Խաչատուրյանը դիտարկվում էր որպես Հայաստանի հավաքականի թեկնածու:
Ավելացնենք, որ Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Երևանի «Հանրապետական» տեղի ժամանակով 20:00-ին և ուղիղ եթերով կցուցադրվի Հ1 հեռուստաալիքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել