Տանը կաբելային հեռուստատեսություն ունենք: Անցնում եմ փաթեթի հեռուստաալիքներով, հետո հայկական...Դե հա ծեծված թեմա է, History-ն կամ Explorer-ը "Երևան"-ի հետ չեմ համեմատի, բայց եկեք համաձայնվեք, որ ամեն անգամ հեռուստացույց դիտելիս ձեզ մոտ այնուամենայնիվ կստեղծվի էն տպավորությունը, որ ձեզ...կխմ...դե մեղմ ասած հիմարի տեղ են դրել:
Յուրաքանչյուր հեռուստաալիք յուրովի օրիգինալ է, բայց կա մի ապուշ փաստ, որը միավորում է բոլորին: Մարդկանց ծաղրելը հեռուստադիտող գրավելու ամենալավ եղանակն է : Հեգնական վիրավորանք հեռուստաալիքների հանդեպ սերիալները չեն ապահովում, այլ ամեն տեսակի "շոու"-ները, որտեղ "մասնակից" են հրավիրում ու նրանով հանդիսատեսին "ծիծաղեցնում": "Արի ամուսնանանք"-ով ծիծաղում են մարզերից եկածների վրա, "Կանխիկ հումորով"` Երևանցիների: Մոռանում են, որ Հայաստանը հին Հռոմը չի, որ մի մուտանտի բերեն թատրոն ու մի լավ ծաղրեն: Մասնակիցներն էլ "ապրեն", 50.000-ի համար պատրաստ են ազգով մեկ խայտառակ լինեն...Այսօր նայում եմ "Կանխիկ հումորը", որտեղ բոլորը պարզապես թուլանում են ծիծաղից, միակ ռեակցիաս այն էր, որ ունքս բարձրացավ` դեմքիս հիասթափված հեգնական հայացք ապահովելով: Ամենատխուրն այն է, որ հենց այդպիսի հաղորդումներն են հեռուստաընկերություններին ռեյտինգ ապահովում: Թքած, որ ռեգրեսին կատալիզում են, կարևոըը Ռեյտիիինգ:
Նյութի աղբյուր՝ http://angie-mime.livejournal.com/53946.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել