10127320081in.am-ը գրում է.

Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորի երդմնակալությունը երկրի խորհրդարանին արժեցել է 132 հազար եվրո՝ հայտնում է Pais-ը:

Ֆելիպե 6-րդի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել խորհրդարանի շենքում՝ հունիսի 19-ին:

Այն տնտեսական ճգնաժամի պայմաններում, որում արդեն մի քանի տարի գտնվում է երկիրը, շատ իսպանացիներ կասկածի տակ էին դնում արարողության անցկացման անհրաժեշտությունը, որի ծախսերը փակվելու էին պետբյուջեից:

http://cdn1.img22.ria.ru/images/101271/68/1012716882.jpg

Խորհրդարանի ստորին պալատի նախագահ Խեսուս Պոսադան ծախսերը համարել էր «համեստ»՝ ընդամենը 132.036,58 եվրո:

Ամենից շատ՝ 55 հազար եվրո ծախսվել է հարթակի տեղադրման ու ապամոնտաժման վրա: Այդտեղ են գտնվել երկրի ղեկավարությունը, թագավորական ընտանիքի անդամներն ու նորընտիր թագավորը՝ երդմնակալության արարողության ժամանակ:

Եվս 12 հազար դոլար է ծախսվել հատուկ բարձի համար, որի վրա դրված է եղել թագը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել