87878781in.am-ը գրում է.

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը շատերի հիշողություններ ում թողելէ իր ֆանտաստիկ խաղի գունեղ դրվագները: Լեգենդար ֆուտբոլիստը միշտ աչքի է ընկել համեստությամբ,  խուսափել է ամպագոռգոռ արտահայտություններից՝միաժամանակ պարբերաբար արտահայտելով յուրօրինակ մտքեր: Ձեզ ենք ներկայացնում 20 հետաքրքիր փաստ՝ Զիդանի կյանքից:

Հայրս երբեք չիասել, որ սիրում է ինձ, սակայն նրա արարքներից ամեն անգամ հասկանում էի, որ ամենաթանկ անձնավորությունն եմ նրա համար:

Եթե ինչ-որ բանի մասին չես դադարում երազել, վաղ թե ուշ այն իրականություն է դառնում:

Մարսելում ես բնակվում էի վատ թաղամասում: Սակայն կարևոր չէ, թե որտեղ ես ապրում, կարևոր է՝ ինչպես ես ապրում: Ես շփվում էի 20 տղաների հետ: Նրանք ո՚չ ծխում էին, ո՚չ ալկոհոլ օգտագործում:

Երբ փոքր էի, ֆուտբոլ էի խաղում 10 տղաների հետ: Ինչո՞ւ նրանք մեծ ֆուտբոլիստներ չդարձան. հավանաբար 24 ժամ չէին մտածում ֆուտբոլի մասին:

Եթե բախտդ բերել է, պետք է բաց չթողնես հաջողությունդ: Պետք է օգտագործես առաջադիմելու ցանկացած հնարավորություն: Չպետք է վատնես ժամանակդ:

Իմ ամենասիրելի ակումբն «Օլիմպիկ»-ն է: Ես համարձակվում էի «Վելոդրոմ» այցելել նույնիսկ այն ժամանակ, երբ խաղում էի «Կանն»-ում:

Պետք է միշտ հիշես՝ ով ես դու և որտեղից ես եկել:

«Կանն»-ում վերջին մրցաշրջանս դժոխքի էր նման: Երկուշաբթիից մինչև հինգշաբթի ծառայում էի բանակում, իսկ շաբաթ օրը ֆուտբոլ էի խաղում: Ոչինչ չէր ստացվում: 10 մետրից ավելի մեծ հեռավորության դեպքում չէի կարողանում դիպուկ փոխանցում կատարել:

«Բորդո» տեղափոխությունը փոխեց ինձ: Ես առաջին անգամ հասկացա, որ մեծ պոտենցիալ ունեմ: «Բորդո»-ն մեծ ցատկահարթակ դարձավ ինձ համար:

Դոպինգը սպորտում… սարսափելի երևույթ է: Սակայն պետք է խոստովանեմ, որ «Յուվենթուս»-ում խաղալու ժամանակ ես նույնպես օգտագործել եմ այն՝ ընդունելով կրեատին, որն այդ ժամանակ արգելված էր Ֆրանսիայում, սակայն թույլատրվում էր բազմաթիվ երկրներում:

Ինձ միշտ խորհուրդ են տվել ավելի հաճախ խաղը վերցնել ինձ վրա, ավելի հաճախակի հարվածել դեպի դարպասը: Ես նույնպես դեմ չէի հաճախակի գոլեր խփել, բայց, հավանաբար, խաղընկերներիս օգնելն իմ ճակատագիրն էր:

Եթե որևէ մեկը երբևէ ասի, որ ցանկանում է նմանվել Զինեդին Զիդանին, ես իսկապես երջանիկ կլինեմ:

Երբ խնայում ես ուժերդ, խաբում ես ակումբիդ, որը քեզ վճարում է:

Կյանքիս մեծագույն ձեռքբերումը ոչ թե գավաթներն ու մեդալներն են, այլ այն, որ երեխաներս ասեն, որ ես լավ հայր եմ:

Մատերացի՞ն: Նա այնքան հաճախ էր քաշում մարզաշապիկս, որ ես ստիպված էի նրան ասել, որ սահմանափակի ձեռքերի ազատությունը, իսկ մարզաշապիկս կարող է ստանալ խաղից հետո: Այդ ժամանակ նա վիրավորեց մորս և քրոջս: Ես չկարողացա զսպել ինձ: Դա սխալ արարք էր, բայց ամեն ինչ շատ արագ կատարվեց:

Ուրախ եմ, որ Բուֆոնն այդ մասին ասաց մրցավարին: Ինձ համար անընդունելի կլիներ, եթե Ֆրանսիան աշխարհի չեմպիոն դառնար մրցավարական սխալի արդյունքում:

Մեսին ու Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստներն են, բայց լավագույնը Ֆրանկ Ռիբերին է: Նա ֆրանսիական ֆուտբոլի ադամանդն է:

2001թ. Մոնակոյում Ֆլորենտինո Պերեսն ինձ փոխանցեց անձեռոցիկ, որի վրա գրված էր. «Ցանկանու՞մ ես խաղալ «Ռեալ Մադրիդ»-ում: Գրեցի պատասխանն ու նրան փոխանցեցի նույն անձեռոցիկը: Ես պատասխանել էի. «Այո»:

Երբ տեղափոխվեցի «Ռեալ», Պերեսի հետ առաջին հանդիպմանն ասացի. «Չափազանց շատ չէ՞ր արդյոք 75 մլն-ը»: Նա խոստացավ, որ կպատասխանի ավելի ուշ: 2002թ. գրավեցի «Բայեր»-ի դարպասն ու մենք նվաճեցինք Չեմպիոնների Լիգայի գավաթը: Հաջորդ օրը հանդիպեցի Ֆլորենտինոյին և նա ասաց. «Այդ մեկ գոլով դու վերադարձրիր 75 մլն-ը»:

Մարդկանց միշտ դուր է եկել, թե ես ինչպես եմ ֆուտբոլ խաղում, բայց նրանց ավելի շատ դուր է եկել այն, որ այդքանով հանդերձ ես հասարակ անձնավորություն եմ: Բախտս բերել է, որ ես փոքր-ինչ լավ եմ խաղացել մյուսներից, սակայն ծնողներս սովորեցրել են ինձ մյուսներից բարձր չդասել, ինչի համար շնորհակալ եմ նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել