Lragir.am-ը գրում է.

Ռուսատանի կառավարությունը 2015-2017 թվականներին տարեկան 50 միլիարդ ռուբլի է հատկացնելու Ղրիմին և Սևաստոպոլին, ինչի հետևանքով Ղրիմը դառնալու է Ռուսաստանի ամենաշատ դոտացիա ստացող շրջանը, գրում է Վեդոմոստին՝ հղում անելով ՌԴ Ֆինանսների նախարարության հաշվարկներին:

Գումարներն ուղղվելու են եկամուտների և ծախսերի միջև բացը ծածկելուն: Ընդ որում, տեղական իշխանությունները գումարներն կարող են ծախսել իրենց հայեցողությամբ:

Ըստ Standard & Poors-ի վերլուծաբան Կարեն Վարդապետովի, Ղրիմը դոտացիաների ցուցանիշով շրջանցելու է 2014 թվականի առաջատար Յակուտիային, որին այս տարի 51.4 միլիարդ ռուբլի է հատկացվել:

Բացի դոտացիաներից, ՌԴ կառավարությունը ծրագրում է տարեկան 40 միլիարդ ռուբլու ներդրումներ անել Ղրիմում:

Ընդհանուր առմամբ, մինչև 2020 թվականը ՌԴ կառավարությունը ստիպված է լինելու 825 միլիարդ ռուբլի հատկացնել Ղրիմին: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել