1825278_w1

Սատանա (Շայթան, արաբ.` شيطان)

       Միստիկ հոգեբանության ամենագրավիչ ոլորտներից մեկը իսլամում սուֆիների վերաբերմունքն է Սատանայի՝չարի զորության նկատմամբ: Ըստ Ղուրանի, Սատանան կա՛մ ընկած հրեշտակ է, կա՛մ կրակից ծնված ջինն: Որոշմիստիկների համոզմամբ՝ նա հրեշտակների ուսուցիչն էր: Հանրահայտ ավանդության համաձայն` Սատանաննստում է Ադամի որդիների արյան մեջ, ուստի կարելի է նրան հավասարեցնել նաֆսին՝ մարմնին: Սակայն իսլամիպատմության մեջ երբեք Սատանային չի վերագրվել մարդկանց նկատմամբ բացարձակ իշխանություն: Սատանանպարծենում էր, թե Ադամի արարումից բազում տարիներ առաջ հազարավոր տարիներ ծառայել է Աստծուն, և հրիցծնվածի իր հպարտությունը թույլ է տալիս մերժել Աստծո հրամանը և չենթարկվել նոր-նոր կավից շինված Ադամին:

       «Այդ ժամանակ մենք կարգադրեցինք հրեշտակներին. “Երեսն ի վայր ընկեք Ադամի առջև”: Բոլորն ընկան երեսն ր վայր բացի Իբլիսից, որը հրաժարվեց, մեծամտացավ և դարձավ անհավատ» (Սուրա "Ալ-Բակարա" 2/34):

       Իբլիսի` Ադամի առաջ չխոնարհվելու մեջ միստիկ աստվածաբաններից ոմանք ոչ միայն անհնազանդություն ենտեսել, այլև սիրո բացակայությունից մղված քայլ: Նա Ադամի մեջ միայն ձևը տեսավ՝ հողանյութ արարածին, ուստիևպարծեցավ ասելով` «Ես նրանից առավել եմ»: Սատանան դարձավ ողբերգական կերպար ՝ միայնակ, անօգնական ևկորուսյալ:

       «Ալլահն ասաց. «Ցա՛ծ գլորվիր այստեղից: Վայել չէ քեզ սնապարծել դրախտում: Կորի՛ր, որովհետև դու արհամարհվածների թվում ես»: Իբլիսը սկսեց աղերսել. «հետաձգիր մինչև այն օրը, երբ հարություն կառնի Ադամի ցեղը»: Ալլահն ասաց. «Հիրավի դու նրանց շարքերում ես, ովքեր ստացել են հետաձգում»: Իբլիսն ասաց. «Քանի որ դու ետ պահեցիր ինձ  ճշմարտության ուղղուց, ես կխանգարեմ նրանց  հետևել Քո ճշմարիտ ուղղուն: Ես անպայման կհայտնվեմ նրանց առջև, հետևում, աջ և ձախ կողմերում, և Դու կհամոզվես, որ նրանց մեծ մասը երախտապարտ չէ Քեզ»: Ալլահն ասաց. «Հեռացիր դրախտից նվաստացած, փառազրկված: Իսկ նրանցով, ովքեր կհետևեն քեզ, Ես մինչև վերջ կլցնեմ բոցավառվող դժոխքը” » (Սուրա Ալ-Արաֆ 7/13-18):  

       Սատանայի Շայթան (شيطان) անունը փոխառություն է Հին Կտակարանից և նշանակում է «քարկոծված»,որովհետև հրեշտակներն անվերջ «քարկոծում» են նրան ընկնող աստղերի տեղատարափով: Միայն մեկ անգամ է նաայլ կերպ անվանվում` Մալիք: Երբեմն եզակի է, երբեմն՝ բազմակի, ինչպես, օրինակ, այն դեպքում, երբ Մուհամմադնիր ունկնդիրներին հաղորդում է ընդդիմանալ Շայթանի դավերին: Իսլամի որոշ ուղղություններ նրան համարում ենբոլոր կորսվածների հայրը: Գիրքը Սատանային բնորոշում է որպես Ալլահի ախոյան: Դևերը չեն զուգավորվումմարդկային ցեղի հետ, հսկաներ, հրեշներ կամ նման բաներ չեն ծնում : Մուհամմադը նրանց չի դասակարգում ըստաստիճանի: Նրանք ո՛չ բարետես են, ո՛չ այլանդակ, ո՛չ կենդանածին, ո՛չ բուսածին են, նրանց բնակատեղին դժոխքն է:Նրանք մարդուց առաջ ստեղծված էակներ են, որոնց Աստված ստեղծեց ծխից, կրակից, մուժից, նրանք անտեսանելիեն մարդկային աչքի համար: Մարդկանց խաբելու համար ըստ անհրաժեշտության ընդունում են զանազան ձևեր՝բարի կամ չար, կենդանու,  բույսի, նույնիսկ մարդու կերպարանք:

        «Եվ ահա Մենք յուրաքանչյուր մարգարեի համար նշանակել ենք թշնամի շայթաններ մարդկանց և ջինների շարքերից: Նրանցից ոմանք դիմում են մյուսներին գեղեցիկ խոսքերով` հրապուրելով միմյանց: Եթե քո Տերը ցանկանար, նրանք այդպես չէին վարվի: Այնպես որ երես դարձրու նրանց և մի լսիր նրանց հերյուրանքները» (Սուրա "Ալ-Ան’ամ" 6/112):

       Ինչպես և հրեշտակները, սրանք ևս, ըստ էության, թշնամի չեն մարդկանց, ավելի շուտ մրցակից են ՝ Ալլահիսերը շահելու համար: Ըստ իսլամական ուսմունքի, որը բացարձակ տրանսցենդենտ է, նրանք զուրկ են Աստծոանմիջական ներկայությունից և օգնությունից, հետևաբար գտնվում են գերբնական էակների ոզորմածության ներքո,որոնք, ինչպես կարծում են, վխտում են իրենց շուրջը: Թեև հմայության պես կրկնում են՝ «Ալլահն է իմ ապաստանը»,թեև անվերջ տալիս են Ալլահի անունը, սակայն զուրկ են աստվածային զորության ներկայության զգացումից, որըկօգներ հաղթահարել իրենց շրջապատող չար ուժերը: Եվ շատերը տրվում են կախարդության ախտին, թեև իսլամըպաշտոնապես արգելում է դա:

Ջինն (جنّ)

       “Ջինն” (جنّ) բառը ածանցված է արաբերեն “جَنَّ (ջաննա)” բառից, որն ունի թաքցնել, պահել, անորոշ դարձնել իմաստները: Հոգնակի թվում ջինն բառը ունի “ջիննա” (արաբ.` جِنّة) ձևը (Սուրա "Ան-Նաս" 114/6): "Ջինն" բառի հոմանիշ է հանդիսանում “ջանն” բառը: Պարսկերենում "ջիննը" հնչում է հետևյալ կերպ "դեվ" և "փերի":

       Դեռևս մինչև Ղուրանի ի հայտ գալը արաբները հավատում էին անտեսանելի և ոչ նյութական էակների գոյությանը և անվանում էին նրանց ջիններ:

       Տերմինաբանության մեջ կան “ջինն” բառի երկու իմաստներ.

•                  “Ջինն” բառը, որը նշանակում է ցանկացած արարած, որը թաքնված է, անհասանելի մարդկային զգայարաններով ընկալման համար, կիրառվում է ի հակակշիռ “ինս (արաբ.` إنس)” բառի, որը մատնանշում է մարդկային ցեղը: Այս ընդհանրական սահմանման համաձայն` և՛ հրեշտակները, և՛ շայթանները վերագրվում են ջինների աշխարհին, այսինքն` թաքնված աշխարհին: Միայն «հրեշտակ» բառը հարաբերակցվում է «ջինն» բառին ինչպես մասնավորը ընդհանուրին, այսինքն` ցանկացած հրեշտակի կարելի կլիներ անվանել ջինն (թաքնված), սակայն ցանկացած ջիննի հրեշտակ անվանելը անհնար կլիներ: Անդրադառնանք հստակ սահմանմանը: Ջինն կոչվում է գոյություն ունեցող անտեսանելի երեք էակներից մեկը: Դիտարկենք դրանք.

•                  Հրեշտակներ, որոնք առաքինի են, մեղքեր չեն գործում, մարդկանց մոլորությոն մեջ չեն գցում, հնազանդվել են Ալլահի` լույսից ստեղծման կարգադրությանը:

•                  Շայթաններ, որոնք մարդկանց գցում են մոլորության մեջ և դրդում են նրանց կատարել չար գործեր, էակներ, որոնք ունեն նույն բնույթը, ինչ և ջինները:

•                  Ջիններ, որոնք միջանկայալ դիրք են գրավում վերոնշյալ երկու խմբերի միջև, որոնց բնորոշ է ինչպես Ալլահի կողմից կրակից ստեղծված էակների  առաքինի, այնպես էլ արատավոր հատկանիշները:

       Այս արարածը մարդու մեջ կարող է մտնել միայն այն ժամանակ, երբ վերջինս սաստիկ վախեցած կամ զայրացած է, մեծ զվարճության մեջ է կամ նրան համակել է կիրքը, ինչ-որ բանի տենչը: Ջիննին հավատալ չի կարելի, նույնիսկ եթե նա տալիս է իր տիրոջ անունը, քանի որ նա մեղսավոր է և ստախոս: Արտաքսման ժամանակ նա կարող է սկսել պայմաններ պարտադրել, որոնք իրականացնելուց հետո համաձայնվում է լքել տվյալ մարմինը: Եթե նրա պահանջները հակասում են իսլամին, ապա դրանք ոչ մի կերպ չի կարելի ընդունել: Միայն ամենօրյա աղոթքի և իսլամի բոլոր կրոնոկան պահանջների կատարումն է պաշտպանում հավատացյալներին ջիններից: Նրա մեջ, ով ամեն օր գտնվում է հոգևոր ներդաշնակ վիճակում, չի կարող տեղ գտնել չարի այդ աստվածամերժ առաքյալը:

       Քանի որ ջինները անտեսանելի են և ոչ նյութական, նրանց մասին տեղեկությունների աղբյուր են հանդիսանում Սուրբ Ղուրանը և հավաստի հադիսները: Իսկ առողջ բանականությունը չի տեսնում դրան հակասող փաստարկներ և հնարավոր է համարում նրանց գոյությունը: Այն, որ մենք չենք տեսնում ջիններին, խոսում է միայն այն մասին, որ մեր աչքերը ստեղծվել են դրանք տեսնելու համար անընդունակ: Սուրբ Ղուրանում կա մի առանձին սուրա “Ալ-Ջինն” վերնագրով, որտեղ պատմվում է ջինների մասին և որը բաղկացած է 28 սուրաներից: Ջինները ստեղծվել են կրակից մարդկանցից առաջ: Առ-Ռահման սուրայում  (55/15) ասված է. «Եվ ստեղծեց ջիններին մաքուր կրակից»: Ղուրանի մի շարք այլ սուրաներում ևս խոսվում է ջինների մասին. «Հիրավի մենք ստեղծեցինք մարդուն չոր, զրնգուն կավից, կաղապարի մեջ լցված տիղմից: Իսկ մինչ այդ Մենք ստեղծեցինք ջիններին բոցավառվող կրակից»  (Սուրա "Ալ-Հիջր", 15/26-27): «Ես ստեղծել եմ մարդկանց և ջիններին միայն հանուն նրա, որ երկրպագեն Ինձ» (Սուրա "Ազ-Զարիյաթ", 51/56): «Նրանք Ալլահի հետ մեկտեղ երկրպագում էին նաև ջիններին, իսկ չէ՞ որ հենց Նա է ստեղծել ջիններին: Նրանք, դրա մասին ոչինչ չիմանալով, պնդում էին, թե Նա ունի որդիներ և դստրեր: Անարատ է Նա և չափազանց վեր է նրանից, ինչ վերագրվում է Իրեն» (Սուրա "Ալ-Ան’ամ" 6/100):    

 

 

 

 

Աղբյուրները՝ Ислам. Энциклопедический словарь

                      Мифы народов мира, том 1

                      Коран. Перевод И. Ю Крачковского

                      Аль-Муслим, ас-Сахих

 

 

Թարգմանեցին՝ Լ. Արզաքանցյանը, Հ. Լոքյանը և Գ. Հակոբյանը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել