11Ford-obit-slide-2KPY-superJumbo1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում 92 տարեկանում մահացել է Էյլին Ֆորդը՝ Ford Models մոդելային գործակալության հիմնադիրը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այդ գործակալությունում են իրենց կարիերան սկսել ներկայում ողջ աշխարհում հայտնի սուպերմոդելներ և դերասաններ Նաոմի Քեմբլը, Փերիս Հիլթոնը, Լինդսի Լոհանը, Քերիստի Թերլինգթոնը, Բրուկ Շիլդսը և այլք:

Էյլինն ու ամուսինը՝ Ջերի Ֆորդը, իրենց ընկերությունը հիմնադրել են 1946 թվականին, և երկար ժամանակ փաստացի նրանց է պատկանել Նյու Յորքի մոդելային շուկայի մենաշնորհը:

70-ականերին Ford Models-ը դարձել է աշխարհում խոշորագույն մոդելային գործակալություններից մեկը:

Այժմ գործակալությունը բաժանմունքներ ունի նաև Չիկագոյում, Մայամիում, Ֆենիքսում և ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ քաղաքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել