Մերթընդմերթ ընթերցելով կտակարանը՝ ամեն անգամ ինքդ քեզ համար նորանոր պարզաբանումներ ես անում: Այս Սուրբ գիրքը անձամբ ինձ համար մարդասիրական գաղափարների, մտքերի, կանոնների չափանիշ է: Այլ կերպ չէր կարող լինել, քանզի հավասարության գաղափարը այստեղ իր պիկին է հասնում: Կարդում ես և հասկանում, որ հենց այդ գաղափարի պակասությունն է կործանում մեր երկիրը: Մանավանդ մեր նման աղքատ երկրում այդ գաղափարի գերակայումը պետք է աչք ծագի:
Արդյո՞ք մեր որոշ օլիգարխները և նրանց նեղ շրջապատը քավոր կանգնելիս, եկեղեցիներ կառուցելիս կամ մասայական աղոթելիս այսքանը գիտակցո՞ւմ են, թե ոչ, արդյո՞ք նրանք հասկանում են, որ քրիստոնեության առանցքը հենց հավասարությունն է: Չէ որ մենք բոլորս Աստծո հայացքում մեկ` հավասար հարթության վրա ենք գտնվում. չէ որ նույն Աստծո որդին պատրաստ էր իր վերջին ունեցածը բաժանել մարդկանց:
«Հավասարություն»` միտք, երևույթ, հոգեվիճակ, սկզբունք…: Մեզ ուղղակի անհրաժեշտ է շարժվել այս սկզբունքով, քանզի մեզ` հայերիս, համար ամենակարևոր բանը դա միասնական լինելն է, իսկ միասնական կարող են լինել միայն նրանք, ովքեր սոցիալական համարյա նույն սանդղակի վրա են գտնվում: Թե չէ զավեշտալի է թվում. «Ես ու օլիգարխները հավասարը հավասարի ենք» արտահայտությունը:
Հայաստանի արժանապատիվ հեռանկարային ապագան միայն այն ուժը կարող է ապահովել, ով իր գաղափարախոսության մեջ մեծ դեր է տալիս հավասարության` այսինքն ձախակողմյան գաղափարին, իհարկե սա չի նշանակում, որ աջ գաղափարախոսությունը ինձ համար ընդհանրապես արժեք չունի, ուղղակի այսօրվա ճղճիմ տնտեսությունով Հայաստանին միայն աջ գաղափարներով դժվար է ոտքի կանգնեցնել և վերացնել երկիրը աստիճանաբար կործանող հարուստների և աղքատների միջև առկա անջրպետը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=552580771520847&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել