Galatv.am-ը գրում է.
1.Գինին ունի բուժիչ հատկություն: Ահա հատկանշական մի ապացույց. Ավստրիայում ուշ միջնադարում ժանտախտի ժամանակ չէին վարակվում այն անձինք, ովքեր պարբերաբար օգտագործում էին տեղական գինին: Այս ըմպելիքն ունի նաեւ հակաբակտերիալ հատկություն: XIX դարում գինին խոլերայի դեմ պայքարում լավագույն դեղամիջոցն էր համարվում: 1840- ական թվականներին գինեբուժությամբ զբաղվում էին ավելի քան 160 բժիշկ:

2. Կարմիր գինին ունի բազում օգտակար հատկություններ: Կարմիր գինու պարբերաբար օգտագործումը կանխում է աթեոսկլերոզի առաջացումը, նպաստում է օրգանիզմի ամրապնդմանը: Իսկ կարմիր գինին ազատում է վնասակար սովորությունների ազդեցությունից, օրինակ՝ ծխելու:

3. Աշխարհում ամենաբարձր գինու շիշը 1.8 մետր է, այն կշռում է 585 կգ: Անվանում են «5 բարերարներ», քանի որ այն պատրաստել են ավստրիացի 5 գինեգործներ: Այս գինու համար օգտագործվել է «Շիրազ» տեսակի խաղողը: Այդ տեսակի մեկ շիշ գինին արժե 3.5 հազար դոլար: Այդպիսի մեծ շշի համար խցան է հանդիսանում ծառի բավականին հաստ մի կտոր: Եթե դրա տարողությունը լցնենք սովորական շշերի մեջ, ապա կստացվի 387 շիշ գինի:
4.«Գինի» բառը սանսկրիտական ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է «Սեր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ