palestiniangaza4518833221in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իսրայելին Գազայի հատվածի տարածքից հրթիռակոծումների դեմ, լրագրողներին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին, տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները՝ դադարեցնելու համար Իսրայելում և ամբողջ տարածաշրջանում անմեղ կյանքերին սպառնացող հրթիռների արձակումը»,- հայտարարել է Փսակին։ Այն հարցին, թե ԱՄՆ-ն անհանգստացած չէ՞, արդյոք, Գազայի հատվածից Իսրայելի վրա ավիահարվածներով, Փսակին ասել է, թե ԱՄՆ-ն անհանգստացած է երկու կողմի բռնությամբ և խաղաղ բնակիչների, ներառյալ՝ երեխաների զոհվելով։ Նա չի ճշտել, թե հատկապես ինչ օգնության մասին է խոսքը։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին վերջին օրերին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ՊԱԲ ղեկավար Մահմուդ Աբասի հետ և մտահոգություն հայտնել լարվածության սրմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել