Երբ որևէ մի բալիկի համար խնդրում ենք, որ օգնեն գումար հավաքել, էդպես էլ ասում ենք` գումարը հարկավոր է դեղերի համար կամ վիրահատության համար:
Ու էդ գումարը պիտի ծախսվի միայն էդ նպատակով:
Ու հաճախ կարդում եմ` մարդիկ նվիրատվություն են արել, ու պետք չի, որ նվեր ստացողը հաշիվ տա, թե որ գումարը ուր գնաց: Որ էդ գումարը նվեր է ու ինչպես կուզեն կծախսեն:
Չկա տենց բան:
Եթե դու էդ գումարով կոշիկ կամ մուշտակ ես առել, ապա ի սկզբանե պիտի որ մարդկանց խնդրեինք` էսինչին կոշիկի ու մուշտակի գումար է պետք: Ու եթե էդ նպատակով գումար կհավաքվի, խիղճդ հանգիստ գնա առ կոշիկդ ու հագի:
Ուղղակի տարբերել է պետք նվերը ու ՆՊԱՏԱԿԱՅԻՆ օգնությունը: Այսինքն օգնություն, որը իր հետ քեզ նաև ՆՊԱՏԱԿՆ Է ՊԱՐՏԱԴՐՈՒՄ:
Շատ բարոյական քայլ ա, որ քեզ օգնողներին պատմում ես, թե որ գումարը ինչ ես արել: Ինչու չէ որ....Այ քեզ բան....նստի ու առանց մուննաթների պատմիր մարդկանց: Համ քեզ լավ, համ իրենց:
Հ.Գ. Ինչքան ամեն ինչ ազնիվ ու թափանցիկ լինի, էնքան ավելի շատ մարդիկ շանս կունենան բարեգործության շնորհիվ փրկվելու: