37901301in.am-ը գրում է.

Թուրք պատգամավորները պաշտպանել են կառավարության առաջարկած օրենքների փաթեթը, որոնք կանոնակարգում են քրդական կարգավորման գործընթացի անցկացումը, հաղորդում է ITAR-TASS-ը։ Խորհրդարանն ավարտել է այդ օրինագծի քննարկումը, որն ուժի մեջ կմտնի նախագահի մակագրությունից և պաշտոնական կառավարական տեղեկագրում հրապարակվելուց հետո։

«Ահաբեկչության ավարտը և սոցիալական միասնության ամրապնդումը» կոչվող նախագիծը բաղկացած է վեց կետից և հանդիսանում է առանցքային գործիք քրդական հարցի լուծման համար։ Նման օրենսդրական բազայի բացակայությունը վերջին ամիսներին դարձավ վարչապետ Թայիբ Էրդողանի և կառավարող Արդարության և զարգացման կուսակցության քննադատության հիմնական պատճառներից մեկը, թեև կարգավորման ակտիվ փուլը սկսվել էր դեռ 2013-ի գարնանը։

Օրինագիծն ամրագրում է հիմունքներ ծայրահեղական Քուրդիստանի աշխատավորական կուսակրության անդամների համաներման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել