Այս օրերին կրտսեր տարիքի պատանի հայ բռնցքամարտիկները մասնակցում էին Սոչիում տեղի ունեցող Խորհրդային Միության հերոս Մարտիրոս Նագուլյանի անվան 29-րդ միջազգային մրցաշարին: Ավանդական դարձած ու ներկայացուցչական կազմ ունեցող այս մրցաշարում պատանի հայ բռնցքամարտիկները բավականին հաջող են հանդես եկել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ: 
Իրենց բոլոր մենամարտերը հաղթանակով են ավարտել և չեմպիոնի տիտղոսը նվաճել 44.5 կգ քաշային Գարեն Բարոյանը, 48 կգ քաշային Կարեն Սարկյանը, 52 կգ քաշային Արման Բազեյանը ,56 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը և 62 կգ քաշային Գոռ Ներսեսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել