Mediamall.am-ը գրում է.
Բուլղարացի կույր պայծառատես Վանգելիյա Պանևա Դիմիտրովայի՝ Վանգայի «Կանխատեսումներ և մարգարեություններ» գրքում Ղրիմի մասին կանխատեսումները շատերն անվանեցին բուլղարացի տատիկի երևակայության դրսևորումներ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ գուշակություններն իրականություն են դառնում: Այս մասին հայտնում է krasvremya.ru-ն:
«Ղրիմը կբաժանվի մի ափից և կմիանա մեկ այլ ափի», իսկ թե ինչպես այն մի ափից միացավ մեկ այլ ափի, արդեն հասկանալի է:
Ավելի զարմանալի է մեկ այլ կանխատեսում, որը ևս մինչ միջազգային քաղաքականության անկայուն իրավիճակը, համարվում էր չափազանց անիմաստ և անհասկանալի:
«Ղրիմը կբաժանվի մի ափից և կմիանա մեկ այլ ափի: Ստորգետնյա խորությունների ու մարդակերտ լեռների եզրին կշարժվի ամեն ինչ, որի արդյունքում բազմաթիվ ավերածություններ կլինեն Արևմուտքում, և ավերածությունների փոշին կբարձրանա նաև դեպի արևելք: Եվ կգա Աղեղնավորը, ով կկանգնի 23 տարի, որից հետո, 23 տարի կանգուն մնացած ամեն ինչ կփոշիանա և օդ կբարձրանա:
Բացատրություն. «ստորգետնյա խորություններն ու մարդակերտ լեռների եզրն» ակնհայտ է, որ Դոնեցկի մարզն է, «Աղեղնավորը» (Стрелец)՝ Սլավյանսկի ժողովրդական աշխարհազորի հրամանատար և ԴԺՀ պաշտպանության նախարար Իգոր Ստրելկով: «23 տարի կանգուն մնացած ամեն ինչ կփոշինա ու օդ կբարձրանա». այս նախադասությունը բնութագրում է այն, որ 1991 թվականին Ղրիմի մարզում անցկացվեց հանրաքվե, որտեղ վիճարկվեց Ղրիմի միացման հարցը Ուկրաինային. հենց 23 տարի առաջ կատարվեց՝ Ղրիմի Ուկրաինային միանալու հարցը:
Վանգան ասել է. «Կլինի լաց (клич), կլինի վառոդ (порох), կլինի խավար (тьма), կլինի նապաստակ (кролик), բայց ամեն ինչ կհանդարտվի և քամին օդ կբարձրացնի»
Բացատրություն՝ լացը (клич) Կլիչկոն է, վառոդը (порох) Պորոշենկոն, նապաստակը՝ Յացենյուկի մականունն է, խավարը (тьма)՝ Տիմոշենկոն:
Վանգայի՝ Ռուսատանին վերաբերող մարգարեություններն ավատում են հետևյալ նկարագրությամբ՝ «Չկա ուժ, որը կկարողանա կոտրել Ռուսաստանը: Ռուսաստանը կաճի և կբարգավաճի: Ամեն ինչ կհալվի՝ ինչպես սառույցը, միայն մի բան կմնա անձեռնմխելի՝ Վլադիմիրի փառքը, Ռուսաստանի փառքը: Չափից շատ բան է զոհաբերվել: Ոչ ոք չի կարող կանգնեցնել Ռուսաստանին: Շատ բան կավլի նա իր ճանապարհից և ոչ միայն կշարունակի գոյատևել, այլև կդառնա աշխարհի տիրակալը»: