Ադրբեջանի հերթական պարզունակ քարոզչությունը, չունենալով հիմնավոր փաստարկներ, կեղծ տեղեկություններ է տարածում Հայաստանի Հանրապետության և ՀՀ նախագահի մասին։
Նման պրիմիտիվ, ստահոդ, մանկական քայլերը միջպետական մակարդակով միշտ էլ լուրջ չեն ընդունվել համաշխարհային հանրության կողմից։ Հարևան երկրի լրատվամիջոցներն ու պաշտոնյաները երևի թե իրենց նախագահի ծիծաղելի պահվածքը ԵԽԽՎ-ում փորձում են փոխհատուցել նման անադեկվատ քայլերով։ Հավանաբար նրանց բորբոքել են նաև իրենց անհաջող դիվերսիոն հարձակումներն ու մի քանի զինվորների գերի ընկնելը։ Լավ կլիներ՝ ադրբեջանական քարոզիչները զբաղվեին համաշխարհային հանրության շրջանում սեփական իմիջի բարձրացմամբ, ու մի քիչ էլ ավելի լուրջ քայլեր ձեռնարկեին այս ոլորտում։ Թե չէ մանկամիտ հնարքներն ուղղակի ծիծաղելի են։
Ցավալի է, սակայն, որ միջազգային հանրության կողմից լուրջ չընկալվող հայտարարությունները գողանում-դնում են հայկական որոշ վայ-լրատվամիջոցներ։ Նման անսկզբունք լրատվամիջոցներից սպասելի է, որ վաղը-մյուս օրը ադրբեջանական լոբբիստական կառույցներից էլ կարող են ֆինանսավորվել՝ Ի ԼՈՒՐ ամբողջ աշխարհի ադրբեջանցիներին ձեռնտու ձևաչափով քննադատելու սեփական երկրի իշխանություններին։ Մի կողմից էլ կարելի է չանհանգստանալ, քանի որ այդ լրատվամիջոցների ընթերցողների լսարանը հիմնականում սահմանափակվում է իրենց ֆինանսավորողներով և մոնիտորինգ իրականացվող փորձագետներով։
Հ.Գ.- Մենք ազատ երկիր ենք, և իշխանություններին քննադատելը նորմալ է նայվում, բայց դե, ադրբեջանական քարոզչությունը սեփական ժողովրդին մատուցելն ունի իր անունը։
Այս հղումն էլ հատուկ իրականությունը տեսնել չցանկացողների համար: