Ցավալի է մտածել, որ ամառվա վերջը մոտենում է, իսկ դու դեռ չես էլ հանգստացել… Զարմանալի է. երբեք էսքան անտարբեր չեմ եղել ամառային արձակուրդի նկատմամբ, միաժամանակ երբեք էսքան ծանրաբեռնված աշխատանքային տարի չեմ ունեցել: Ի՞նչ է կատարվում: Ուզում եմ հասկանալ, բայց դեռ ընդամենը ենթադրություններ եմ անում, ցավալի ենթադրություններ…
Լավ, ո՞նց հանգստանալ, երբ միևնույնն է` միտքդ ու հոգիդ չեն հանգստանում, չեն անջատվում իրականությունից, իսկ իրականությունը շաաաատ գորշ է, թվում է` օդի մեջ մի մեծ հարցական է կախված, որի պատասխանը չունես, մեջքիդ մի մեծ բեռ է դրված, որից ազատվելու ճար չունես, գլուխդ կախ, գլխիկոր, տառապելով քայլում ես, մինչև տեսնես` ուր կհասնես, իսկ ու՞ր պիտի հասնես, դա էլ չգիտես…
Չէի ուզում նեգատիվ բաներ գրել, բայց չեմ էլ ուզում խաբել ինքս ինձ` հոգնել եմ: Հոգնել եմ էս անկապ անցուդարձից, էս անիմաստ շարժից, էս թատրոնից ու էս ձևականությունից…հոգնել եմ:
Կարող ա՞ դեպրեսիայի մեջ եմ…