Yesyes.am-ը գրում է.
Հաղորդավար Հակոբ Հակոբյանը օրեր առաջ նշեց իր միակ քրոջ` Աննայի հարսանիքը: Yesyes.am-ին Հակոբը պատմեց բոլոր մանրամասները:
«Հարսանեկան տոնախմբության նախապատրաստական աշխատանքները տևեցին 3 ամիս: Հիմնական մտահաղացումները իմն էին, բայց նորապսակները նույնպես օգնում էին իրենց գաղափարներով: Փորձեցինք չկրկնել արդեն իսկ եղած գաղափարները և ուզում էինք, որ հարսանիքը զգացմունքային լինի ու տպավորիչ, ինչը ստացվեց»:
Հարսանիքի ամենահուզումնալից պահն այն է եղել, երբ Հակոբն ու Աննան կատարել են Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանների «Սերն է քո արևը, հայրենիք» երգը:
«Ես երգում էի քրոջս մասին, քույրս` իմ: Հետո երկուսով երգում էինք մեր ծնողների հանդեպ ունեցած սիրո մասին: Միացավ փեսան ու ասաց` կներես եղբայր, քույրդ արդեն իմն է: Շատ հուզիչ էր, բոլորն արտասվում էին` անգամ մատուցողները»,-ասում է Հակոբը:
Հարսանիքին ցուցադրվեց նաև ֆիլմ, որ պատմում էր զույգի հանդիպման ու սիրո մասին: Հարսանեկան խնջույքին իրենց երգով շնորհավորել են Լիլուն, Էրիկ Կարապետյանը, Նորայր Մելքոնյանը, Գևորգ Մարտիրոսյանը և ուրիշներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ