Panorama.am-ը գրում է.
Իրաքում ապստամբների ձեռքում են հայտնվել միջուկային նյութեր, որոնք Մոսուլ քաղաքի համալսարանում օգտագործվում էին հետազոտություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:
ՄԱԿ-ում Իրաքի ներկայացուցիչ Մուհամեդ Ալի Ալհաքիմը ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված նամակում նշել է, որ Մոսուլի համալսարանում պահվում էին մոտ 40 կգ ուրանի միացություններ:
«Ահաբեկչական խմբավորումները միջուկային նյութերի են տիրացել այն վայրերից, որոնք դուրս են եկել պետության վերահսկողությունից»,-գրել է Ալհաքիմը` ավելացնելով, որ այդ նյութերը «կարող են կիրառվել զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/07/10/iraq-un/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել