151in.am-ը գրում է.

Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը հուլիսի 6-18-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մասնակցում են Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

Հաջող է հանդես գալիս հատկապես Լիլիթ Մկրտչյանը, ով 116 մասնակիցների պայքարում 2-րդն է 4-րդ տուրից հետո: Նա, ինչպես նաև ևս 2 շախմատիստուհիներ, ունեն 3.5-ական միավոր: Լիլիթը երկրորդն է լրացուցիչ ցուցանիշներով:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնություն, 4-րդ տուր

Լիլիթ Մկրտչյան – Ստեֆանովա՝ 0.5:0.5
Էլինա Դանիելյան – Ֆոյզեր՝ 0:1
Լիլիթ Գալոյան – Պեպտան՝ 0.5:0.5
Գալունովա – Մարիա Կուրսովա՝ 0.5:0.5
Վասիլյեվիչ – Շուշաննա Սարգսյան՝ 0.5:0.5

Աղյուսակ՝

1. Ժուկովա 3.5
2. Մկրտչյան 3.5
3. Ձագնիձե 3.5
31. Դանիելյան 2.5
47. Գալոյան 2
66. Կուրսովա 2
79. Սարգսյան 1.5

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել