Հայաստանում կա 5 մեռելոց, 2 հատ անկախության օր (առաջին ու երրորդ հանրապետությունների), 2 հատ կանանց օր, 2 անգամ, ոչ պաշտոնական, նշվում ա բանակի օրը, դրան մեկտեղ՝ Սահմանադրության օր ու լիքը ինչ–որ տոներ, որոնք ոչ մեկ երբեք չի նշում ու ընդամենը աշխատանքային գրաֆիկը վարի տալու ու գործի չգնալու լավ առիթ ա։ Եկեղեցու դեմ բան չունեմ, բայց չեմ հասկանում, ինչի ա աշխարհիկ երկրում 5 անգամ եկեղեցական մեռելոցը դառնում ոչ աշխատանքային օր։ Եթե մարդուն գերեզմանները կարևոր են, ինքը կիրակի օրով էլ կայցելի, եթե կարևոր չեն, ուզում ես մի տարի արձակուրդ տոսւ՝ չի գնա։ Չեմ հասկանում, ինչու ա պետք մի քանի անգամ նշել հանրապետությունների ու դրան շատ մոտ Սահմանադրության օրը (повторение - мать учения?) Տենաս, մեկն ու մեկը փորձել է՞ հաշվի, ինչքան են նստում մեր ՀՆԱ–ի վրա մեր ոչ աշխատանքային օրերը՞։ Ու վերջին վարիանտ, չի կարելի գոնե 5 մեռելոցից, ասենք, 2-ը սարքել ոչ աշխատանքային, էն 3–ն էլ ինչ–որ լուսավոր եկեղեցական տոն օր նշել՝ չաշխատելով՞։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել