Life.panorama.am-ը գրում է.

«Կուզենանք մի երեխա էլ ունենալ». Սուրեն Փահլևանյան

Հաղորդավար Սուրեն Փահլևանյանը երկար ժամանակ է՝ էկրաններին չի երևում. նրան վերջին անգամ հեռուստադիտողները տեսել են «ԱԻՆ-911»  հեռուստասերիալում:Life.panorama.am-ը հետաքրքրվել է՝ որն է եթերից բացակայելու պատճառը, հաղորդավարի հետ զրուցել ենք  նաև այլ թեմաներից:

-Հաղորդավարի ձեր կարիերայովկարծեսայժմ չեք զբաղվումայո՞:

-Այո, հիմա աշխատում եմ շինարարական կազմակերպությունում, գործերը շատ են, հաղորդավարությամբ չեմ հասցնում զբաղվել, համատեղել այս պահին չի ստացվում:

-Եթե ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանաք, կընդունե՞ք:

-Շատ հնարավոր է. դա կախված է դերից և իմ զբաղվածությունից: Կարևոր նախապայման է նաև ստեղծագործական կազմը, վերջինիս պրոֆեսիոնալիզմը, որոշիչ  են նաև ֆինանսական  և այլ մանր-մունր գործոններ:

-Ի՞նչ նախասիրություն ունեք. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետևու՞մ եք:

-Նախընտրում եմ 24 ժամ պոկեր խաղալ, քան երկու ժամ ֆուտբոլ դիտել: Ինձ չեմ ծանրաբեռնում ո´չ ֆուտբոլով, ո´չ քաղաքականությամբ, փոխարենը, ինչպես նշեցի, պոկեր եմ սիրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել