Galatv.am-ը գրում է.
Ամառային արձակուրդների շրջանը սկսված է: Հուլիս-օգոստոս ամիսներին շատերն են ցանկություն հայտնում գոնե մեկ շաբաթով «կտրվել իրականությունից» եւ վայելել ամառային հանգիստը: Ի տարբերություն շարքային շատ քաղաքացիների, ովքեր ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հանգստի մեկնել չեն կարող, Հայաստանի պաշտոնյաներից շատերն այս օրերին արդեն արձակուրդում են: Հատկապես օրենսդիր ոլորտի ներկայացուցիչներից շատերի հեռախոսներն անջատված են:
Որտե՞ղ են պատրաստվում հանգստանալ քաղաքական գործիչները եւ որքա՞ն գումար են պատրաստվում ծախսել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ամառային արձակուրդներին կգնա հարազատ Ալավերդի քաղաք: Որոշ ժամանակ նա կանցկացնի նաեւ Հունաստանում՝ հյուրընկալվելով բարեկամներին:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ամառային արձակուրդներն ինչպես միշտ կանցկացնի Հայաստանում:
Այս մասին ԳԱԼԱ-իլրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նշենք, որ տեղեկությունների համաձայն ոստիկանապետը հիմնականում նախընտրում է հանգիստը վայելել Սեւանում:
Հանրապետական պատգամավոր Արման ՍահակյանըԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց, որ այս տարի հանգստի չի մեկնելու, այլ մնալու է Հայաստանում՝ ընտանիքի հետ:
Իսկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այս տարի ամենայն հավանականությամբ արձակուրդ չի գնա: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Ա. Զոհրաբյանի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



