Հարկային արտոնություններ տալու միջոցով կասկածելի ընկերություններին աջակցության ցույց տալը ՀՀ կառավարության համար արդեն դառնում է «գեշ խասիաթ»:

 Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի և, անկասկած, կընդունվի «Ա և Գ» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հարցը: Որոշումն ընդունվելու պարագայում այս ընկերությունը կազատվի սահմանի վրա մոտ մեկ միլիոն դոլարի ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից և հնարավորություն կստանա այն վճարել միայն երեք տարի անց:

 Իսկ ի՞նչ ընկերություն է այս «Ա և Գ»-ն: Եթե փորձեք այս ընկերության մասին տեղեկություններ գտնել համացանցում, չեք կարող: Այն համացանցում, որտեղ սկզբունքորեն կարելի է գտնել տեղեկություն Սոմալիի Բուխոդլո գյուղի բնակիչ Ռաֆուլ ալ Սաիդի կոշիկի «ռազմերի» մասին, ՀՀ կառավարությունից հարկային արտոնություն ստացող «Ա և Գ» ընկերության մասին որևէ տեղեկություն չկա: Փոխարենը, այս ընկերության անունը կարելի է գտնել «Երևան Սիթի» սուպերմարկետների օղու բաժիններում: Այստեղ վաճառվող արտասահմանյան թանկարժեք օղիների նմանակությամբ պատրաստված էժանագին ու կասկածելի ծագմամբ գրեթե բոլոր օղիների վրա, որպես արտադրող, նշված է հենց «Ա և Գ» ՍՊԸ-ի անունը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել