Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, անշուշտ, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը:
Հրավառությունները ժամը 23.00-ից հետո արգելված են, սակայն բոլորը չէ, որ պահպանում են այս սահմանափակումը. հաճախ ականատես ենք և՛ կեսգիշերային, և՛ ավելի ուշ ժամի հրավառությունների:
Իհարկե, տոնախմբությունն ուրախ հրավառությամբ եզրափակելն արգելված չէ, բայց ուրախության տերը պետք է հիշի ոչ միայն իր, այլև ուրիշների իրավունքների մասին. չէ՞ որ շրջակայքում մարդիկ են ապրում` ծերեր, հիվանդներ, երեխաներ, կանայք, որոնց գիշերային անդորրը խախտվում է հրավառությամբ` չխոսելով արդեն հնարավոր ավելի ծանր հետևանքների մասին:
Ցավոք, այս իրողությունը երբեմն չեն ընկալում և իրավունքի ու պարտականության սահմանը խախտում են նաև զվարճանքի վայրերի սեփականատերերն ու պատասխանատուները:
Օրեր առաջ ՀՀ կառավարությունը օրենք էր սահմանել, ըստ որի <Գիշերային ժամերին հրավառություն կազմակերպելու համար հասնում է տուգանք՝ 100 հազար դրամի չափով>: Օրենքի ընդունումից հետո ամեն կեսգիշեր (այնտեղ, որտեղ ես եմ ապրում) տեղի է ունենում հրավառություն... Մի՞թե այսպես է կիրառվում օրենքը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=450065405038040&set=a.425822014129046.101856.100001037546522&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել