1in.am-ը գրում է.
Զեկույցում, որը պատրաստվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի հիման վրա, ասվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն ու Ազգային անվտանգության գործակալությունը սքանավորել են 5 հայտնի մուսուլման ամերիկացիների էլեկտրոնային նամակները: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Զեկույցի հեղինակները հաստատում են, որ այդ գործողությունները եղել են օտարերկրացի ահաբեկիչների և ԱՄՆ ազգային անվտանգության այլ սպառնալիքների դեմ ուղղված պետական վերահսկողական վիթխարի ծրագրի մաս:
Լրտեսվողների թվում է ծագումով Պակիստանից փաստաբան Ֆեյզալ Գիլը, ով ժամանակին աշխատել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում:
Նա և զեկույցում հիշատակվող մյուս 4 անձինք կտրականապես հերքում են մասնակցությունն ահաբեկչությանը: Նրանցից ոչ մեկի դեմ նախկինում չեն առաջադրվել հանցավոր գործունեության մեղադրանքներ: