Operativ.am-ը գրում է.

Ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության տվյալների վերջին 20 տարիների ընթացքում մայրական մահացության մակարդակն նվազել է 45%-ով, հայտարարվել է ԱՀԿ-ի հաշվետվության մեջ: Ըստ 1990 թվականի տվյալների բարդացած հղիության և ծննդաբերության հետևանքով մահացել է կես միլիոն կին, իսկ 2013-ին՝ 289.000: Մեր օրերում հղի կանանց և ծննդաբերների մահացության մոտ 60%-ը բաժին է ընկնում աֆրիկյան և ասիական երկրներին:

Ինչպես նշում են փորձագետները՝ մայրական մահացության այսպիսի նվազումը, ճիշտ է, մեծ քայլ է, այնուամենայնիվ այն բավարար չէ: «Ամեն ժամ աշխարհում գրանցվում է 33 մայրական մահացության դեպք: Իսկ այդ 33 մահը պետք է չլինի,»- հայտնել է Թիմ Էվանսը,- Մեզ անհրաժեշտ է փաստաթղթերով գրանցել ամեն մի դժբախտ դեպք, պարզել վերջիններիս պատճառները և մշակել կանխարգելման աշխատանքներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության մեջ
ընգծված է, որ ծնելիության խնդիրները առավել արտահայտված են Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի երկրներում, քան տնտեսապես զարգացած պետություններում: Օրինակ, Սոմալիում հղիության և ծննդաբերության ընթացքում ամեն 18-րդ կինը մահանալու ռիսկ ունի, իսկ Չադում՝ ամեն 15-րդը, այն պարագայում, երբ Ֆինլանդիայում այդ ռիսկ 1000 անգամ ավելի փոքր է:

Ինչպես ցույց է տալիս համաշխարհային ստասիստիկան, հղի և ծծնդաբեր կանանց մահերի մոտ 60%-ը բաժին է ընկնում 10 երկրի՝ Հնդկաստան(50000 մահվան դեպք), Նիգերիա (40000), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն(21000), Եթովպիա (13000), Ինդոնեզիա (8800), Պակիստան (7900), Տանզանիայի Միացյալ Հանրապետություն (7900), Քենիա (6300), Չինաստան (5900) և Ուգանդա (5900): Աֆրիկյան մի շարք երկրներում (Ռուանդա, Հասարակածային Գվինեա, Էրթրեա) 1990 թվականից մայրական մահացությունը նվազել է 75%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել