Aravot.am-ը գրում է.

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Սոնա Ռուբենյանը լսել է մասնակից մյուս երկրների (16 երկիր) ներկայացուցիչների կատարումները և գտնում է, որ շատ ուժեղ մասնակիցներ կան. «Որևէ մեկին չեմ ուզում առանձնացնել, պարզապես, կասեմ, որ մրցակցությունը թեժ է լինելու, որովհետև բավականին լավ ձայներ, ինչպես նաև հայտնի անուններ կան»,- ասում է Ս. Ռուբենյանը: Սակայն սա չի ընկճում մեր մասնակցին, և նա խոստանում է ամեն ինչ անել հաղթելու համար. «Ճիշտ է, մրցույթից առաջ և հետո միշտ էլ կարևորվում են մասնակցության շատ տարբեր նախապայմաններ, բայց եթե մրցույթ է, ուրեմն պիտի մասնակցես հաղթելու համար, հետևաբար՝ գերնպատակս լինելու է հաղթանակը»,- ասաց Ս. Ռուբենյանը և ընդգծեց, որ առանձնակի ուրախությամբ է ներկայացնում մեր երկիրը. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը: Նաև շատ պատասխանատու և պարտավորեցնող քայլ է երկիր ներկայացնելը միջազգային այդպիսի մրցույթում: Սա իմ առաջին միջազգային մրցույթն է, և հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- նշեց երգչուհին: «Սոնան օր օրի աճում է, հասունություն կա նրա կատարումների մեջ, կարողանում է հուզել, դիպչել մարդկանց սրտերին»,- ասում է երաժշտական պրոդյուսեր Անդրեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել