1984թ.-ի այս օրը`օգոստոսի 13-ին, 55 տարեկան հասակում մահացավ հայ նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Ծնվել է 1929թ.-ի հունիսի 17-ին Թբիլիսիում:
Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ: Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում: Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թ ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում: Երկրի 1949 թ առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը: Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել: 1950 թ ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ մրցաշարերում մրցակցությունից դուրս էր: 1951 թ առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թ միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել: Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը: Սկսած այդ ժամանակից` աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է: 1953 թ հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը: 1955 թ միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958 թ` 3-4-րդը, 1962 թ` 2-3-րդը: 1959 թ հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը:
1962 թ հաղթելով հավակնորդների մրցաշարում` Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը: Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
1966 թ Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը` հաղթելով Բ. Սպասկիին: 1969 թ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին: 1971 - 1980 թթ շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում:Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր: Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը: Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար: Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում: Սովորաբար նա հաղթում էր` խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար: Այսպիսով, նա հաղթում էր` օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը: Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ:Մահացեել է 1984թ.- օգոստոսի 13-ին Մոսկվայում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=273015649466956&set=a.261145507320637.42840.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել