Այսօր կկայանա երկրորդ կիսաեզրափակիչը` Արգենտինայի և Հոլանդիայի հավաքականների միջև: Ես դեռ չեմ հիշում կիսաեզրափակիչ, որտեղ երեկվա խաղից հետո`ինչ որ տող նախընտրելի է պարտությունը: Շատ ավելի լավ է մեկ երկու գնդակի տարբերությամբ զիջել կիսաեզրափակիչում, քան թե եզրափակիչում ընկնել Բրազիլիայի օրը:
Ինչևէ, Հոլանդիան արդեն այս առաջնությունում ջախջախել է Իսպանիային այնպես, ինչպես գերմանացիները` Պորտուգալիային: Եվրոպական հարևաններից սահուն անցում լատինաամերիկյաններին: Գերմանիան իր խաղը հաղթեց, եթե Հոլանդիան էլ այսօր իր խաղը խաղա, կունենանք բոլոր վիճակագրական անցյալին հակասող, կարծրատիպերը անտեսող, եվրոպական եզրափակիչ` եվրոպական չեմպիոնով` Լատինական Ամերիկայում:
Այս առաջնությունում փայլուն թիմեր շատ կային, բայց անկրկնելի փայլով փայլեցին ընդամենը երկուսը: Հենց այդ եզրափակիչն էլ կլինի առաջնության տրամաբանական ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել