Life.panorama.am-ը գրում է.
Կյանքում հաջողությունների և կայունության հասնելու համար կան բաներ, որոնք պետք է իմանալ մինչև 20 տարեկանը: Պետք է միշտ հիշել, որ շատերը չեն ցանկանա ձեզ տեսնել խելացի և կրթված: Այդ իսկ պատճառով պետք է զբաղվել ինքնակրթությամբ որքան հնարավոր է շատ հարուստ, ազատ և երջանիկ լինելու համար:
Պետք չէ կուրորեն հավատալ կրթական համակարգի տված կրթությանը: Անհրաժեշտ է լինել առաջնորդի, այլ ոչ թե հետևողի կարգավիճակում: Մեծերի հետ շփումը նույնպես իր դրական ազդեցությունը կունենա ձեզ վրա: Նրանք ունեն կյանքի փորձ և նրանց հետ շփումը կարող է նվազեցնել կյանքում սխալվելու հավանականությունը: Իհարկե, պետք է հիշել, որ մեծերն էլ են սխալական և եթե կա ինչ-որ բան, որի հետ համաձայն չեք, ապա արտահայտվեք ու փորձեք ձեր տեսակետն առաջ տանել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ