Այսօր Արգենտինան, ըստ ամենայնի, կհաղթի և դրանում որոշիչ դեր կունենան ստեղծված հանգամանքները: Այս շարքում առավել հետաքրքրականը Մեսսիի գործոնն է: Նրա պարագայում շատ հստակ գործելու է հետևյալ սկզբունքը. «Եթե ոչ ես, ապա ով, և եթե ոչ հիմա, ապա երբ»: Իսկ ավելի պարզ` այս առաջնությունը նրանը պետք է լինի, թեկուզ հենց այն բանի համար, որ վերջապես պատեհ պահ է Մարադոնայի հարիզման կոտրելու և ֆուտբոլային նոր արքա կերտելու համար; Սա, նախևառաջ, պետք է ֆուտբոլի ղեկավար ֆունկցիոներներին` Բլատերից սկսած, ում արդեն վաղուց ձանձրացրել է արգենտինացու էքսցենտրիկ պահվածքն ու փառասիրությունը: Դե Մեսսին, իհարկե, չունի Մարադոնայի հարիզման, սակայն նա ավելի կանխատեսելի ու «չափի մեջ» տղա է:
Ասվածը ամենևին չի նշանակում, որ խաղի ելքը արդեն իսկ կանխորոշված է, և առհասարակ այստեղ պետք չէ կոնսպերոլոգիայի տարրեր փնտրել: Սա ընդամենը վարկած է, որը կյանքի իրավունք, այնուամենանիվ ունի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/338870119600324?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել