Մեր օրերում «կադր» և «դատարկ պահածոյատուփ» հասկացություններն ինչ-որ տեղ նույնացվել են։ Դատարկ պահածոյատուփը կարելի է գցել աղբարկղ, կարելի է դնել, ասենք, սեղանի տակ, կարելի է դնել նաև սեղանի վրա կամ պարզապես նետել գրողի ծոցը։ Բայց որտեղ էլ որ լինի այն, մնում է նույն դատարկ պահածոյատուփը։
Մերօրյա կադրերը կարծես թե ներառել են նույն այդ ֆունկցիաները. նրանց կարելի է դնել (չեմ ասում՝ նշանակել, դա նրանց համար շատ վեհ է հնչում) ցանկացած պաշտոնում, անգամ եթե այդ ոլորտներն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Եվ այս 20 տարում հայկական իշխանություններն այդպես էլ վարվում են այդ «կադրերի» հետ՝ ուր (որտեղ) ասես դնում են։ Եվ նրանք նույն հաջողությամբ բոլոր ոլորտներում էլ «աշխատում են», աշխատավարձ են ստանում (հաճախ՝ շա՜տ բարձր)։ Բայց ես չեմ հիշում դեպք, որ այդ կադրերից գոնե մեկը ներողություն խնդրի ու ասի. «Կներեք, ախր դա իմ տեղը չէ, Մարկ Տվենի ասած՝ այդ ոլորտից ես այնքան եմ հասկանում, որքան կովը»...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=273956966046647&set=a.108251762617169.14990.100002970371754&type=1&ref=notif¬if_t=like&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել